«Պետության ղեկավարները օժտված են իմունիտետով՝ անկախ այդ համաձայնագրից․ չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է առհասարակ գնալ»․ Եղիշե Կիրակոսյանը՝ Պուտինին Հայաստանում ձերբակալելու հավանականության մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը անդրադառնալով Հռոմի ստատուտին՝ նշեց, որ ռուսական կողմին առաջարկվել է տեքստ, ըստ որի՝ երկկողմ համաձայնագրով երաշխիքներ կլինեն, որպեսզի ռուսական կողմը անհագստություններ չունենա։
Կիրակոսյանը նշեց, որ տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ և սպասում են ռուսական կողմի արձագանքին․ «Վերապահում մենք չունենք ստատուտի վերաբերյալ»։
Հարցին՝ եթե ռուսական կողմից արձագանք չլինի և Վլադիրմիր Պուտինը ժամանի Հայաստան, ապա արդյո՞ք նրան կձերբակալեն, Կիրակոսյանը պատասխանեց․ «Պետության ղեկավարները օժտված են իմունիտետով անկախ այդ համաձայնագրից։ Այս մասով չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է առհասարակ գնալ»։
Կիրակոսյանը հավելեց, որ ստատուտի ընդունման պատճառները վերաբերում են միայն Ադրբեջանին և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների կանխարգելմանը։
Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին ներկայացված մեղադրանքներեին, և թե արդյոք ՄԻԵԴ-ը ծանո՞թ է Բաքվի սև ցուցակին, Կիրակոսյանն ասաց․ «Կան մամուլում հրապարակումներ սև ցուցակի հետ կապված։ Այդ ցուցակներում տեսնում ենք, թե որ անձնաց մասին է խոսքը գնում։ Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին, ապա մենք երեկ կոնվենցիայի հիման վրա դատարանից պահանջել ենք երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքերը՝ կյանքի իրավունք և խոշտանգման արգելք»։