Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ձերբակալվել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:


Ի պատասխան ԶԼՄ-ների՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտնել է, որ հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ:


Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: