Լանջաղբյուր գյուղում «Mitsubishi»-ն բախվել է պարսպին. կա զոհ

Այսօր ժամը 18։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։


Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։