Հրդեհ Արայի գյուղում․ փրկարարները կանխել են տարածումը

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 20։41-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի  գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։26-ին, մարվել՝ 23։08-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 220 քմ։


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։