«Ձևիստներն» ասում են՝ Ադրբեջանը բռնի տեղահանում չի իրականացրել, հայկական կողմն է Ղարաբաղից հայերին տեղափոխել. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի հատվածներից մեկին:


«Ձևիստներն են, ծանոթացեք:


Ասում են, որ Ադրբեջանը ոչ մի բռնի տեղահանում չի իրականացրել, այդ հայկական կողմն է Ղարաբաղից հայերին տեղափոխել Հայաստան:


Ձեզնից լավ Ադրբեջանին արդարացնողներ չէին կարող ուղարկվել Հայաստան»,- գրել է Հակոբյանը: