ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցներին և դրանցում հնչեցրած հայտարարություններին:
«Դևերը հերթ չտալով դուրս են գալիս եթեր՝ թափելով իրենց մաղձը մեր ժողովրդավարության, ազատության ու խաղաղության վրա։ Որքան շատ են խոսում, այնքան ավելի ես համոզվում նրանց իրականում ով լինելը՝ նրանք ուզում են Հայաստանը պահել հյուսիսի` որպես կախյալ արբանյակ, որպես ֆորպոստ, որպեսզի իրականանա նրանց հին ու տխուր երազանքը՝ տեսնել Հայաստանը ծնկաչոք, ոչ թե կանգուն։
Այսպես են նրանք ապրել՝ լինելով օտարի խամաճիկներ, կամակատարներ, ծառաներ։ Նրանց նպատակը երբեք չի եղել պետություն կառուցելը, այլ՝ պետությունը ոչնչացնելը, Հայաստանը դարձնել ծայրագավառ, իսկ իրենք՝ այդ ծայրագավառի իշխանիկներ։
Բայց պատասխանեք այս հարցերին.
Այս բոլոր «ինչո՞ւ»-ների պատասխանները ժողովուրդը գիտի։