Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես հայտնել էինք՝ նոյեմբերի 9-ին ձերբակալվել է Գեղակերտ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ Համբարձումյանի նկատմամբ դատարանը ընտրել է խափանման միջոց տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ: