Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ժողովրդավարական պետության հաջողության և առաջընթացի առանցքային դերակատարը ՏԻՄ-ն է:
ՏԻՄ-ը պետության ողնաշարն է, այն պետք է միշտ կանգուն ու ամուր հիմքերի վրա լինի՝ ապահովելով մեր քաղաքների ու գյուղերի, բոլոր բնակավայրերի զարգացումը, բարեկեցությունն ու ապագան:
Տեղական ինքնակառավարման մարմինն ուժեղ և կայացած է Կառավարություն-համայնք անխափան կապի զարգացման պարագայում միայն:
Ժողովրդի քվեով ձևավորված ՏԻՄ-ը իր լիազորությունները պետք է ծառայեցնի բացառապես համայնքի, համայնքի բնակչի շահերին՝ պետականամետ դիրքորոշմամբ, իր ապագան տեսնի և ծրագրի միայն այդ գաղափարախոսությամբ: Երկրորդ տարբերակ չկա:
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առիթով: