Ինչու է Սերժ Սարգսյանը լռում, թող պատմի՝ ինչպես է ՌԴ-ն գցում իր գործակալներին. Առնոլդ Բլեյան

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝ ՀՀ նախկին նախագահները մեզ մեղադրում են այն ամենի մեջ, ինչի մեջ մեղադրում է Ռուսաստանը: «Փորձում են զուգահեռներ անցկացնել նոյեմբերի 9-ի և օգոստոսի 8-ի միջև, այնինչ դրանք տարբեր բաներ են։ Ընդհանրապես ղարաբաղյան հակամարտությունը եղել է, որպեսզի ի վերջո կազմաքանդվի Հայաստանի Հանրապետությունը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Առնոլդ Բլեյանը հիշեցնում է, որ առ այսօր ՌԴ միջնորդությամբ որևէ գերի չի վերադարձվել. «Կներեք, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության իմաստը հենց դա էր, որ մեր բոլոր ռազմագերիները վերադարձվեին։ Հետևաբար ինչպե՞ս կարող ենք իններորդ կետն առաջ քաշել, բայց մոռանալ մնացած կետերը»։

Մեր զրուցակիցը համարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Մեղրին պետք է լաչինացվեր. «Լաչինի միջանցքից հետո ռուսներ այստեղ բերելը կատաստրոֆա է։ Իսկ օգոստոսի 8-ի համաձայնագրով չկա ռուսական սապոգ, և իրենց խնդիրը դա է»։


Բլեյանի դիտարկմամբ՝ Հայաստանն այդ մարդկանց հայրենիքը չէ, հլու-հնազանդ կատարում են ՌԴ-ի պահանջները. «Որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար։ Սա է իրենց կրեդոն, ազնիվ կլիներ, որ 2026 թվականին սա փակցնեին իրենց պաստառների վրա ու այդպես քայլեին փողոցներում։ Որքան էլ Սամվել Կարապետյանի թիմը փորձում է  դիստանցավորվել Սերժ Սարգսյանից ու Քոչարյանից, նրանք իրենց հարցազրույցներում օճառները վերցրած սապոնվում են Կարապետյանին՝ իմանալով, որ իրենցից ուժեղ է։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանն այսօր ռեալ հակապետական ուժ է»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան