Վազգեն Գալստանյանը պարտվեց դատարանում

Վազգեն Գալստանյանը պարտվեց դատարանում։ Վերջինս 2024 թվականի մայիսին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի և Civic.am լրատվականի՝ պահանջելով հերքել «զրպարտություն համարվող տեղեկությունը», որտեղ նշվում էր իր կապի մասին ռուսական ՊԱԿ-ի կամ, այսպես կոչված, ԿԳԲ-ի հետ։


Հիշեցնենք, որ Վազգեն Գալստանյանը պահանջում էր հրապարակայնորեն հերքել Civic.am-ի միջոցով 28042024թ-ին տարածված «ԿԳԲ-ի ու Բագրատ Սրբազանի կապը, ով է նա և ինչի է ցանկանում հասնել» վերտառությամբ տեսանյութում տեղ գտած՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու, պատերազմ հրահրելու, Կանադայի թեմը սնանկության հասցնելու մասին պնդումները։


Դատարանը արտահայտությունները որակել է որպես վերացական տեղեկություններ, ինչպես նաև գնահատողական դատողություններ՝ այսպիսով մերժելով Վազգեն Գալստանյանի հայցը։