Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ռուդիին։
Քրիս Ռուդին ամերիկացի լրագրող և մեդիա խոշոր գործարար է: Նա Newsmax Media լրատվական հարթակի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։ Newsmax-ը համարվում է պահպանողական ուղղվածությամբ ամերիկյան 2-րդ խոշոր մեդիա պլատֆորմը։
Ռուդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հին ընկերը և երբեմն
ոչ պաշտոնական խորհրդատուն է: Նրանց ծանոթությունը սկիզբ է առել 1990-ականներին՝ Նյու
Յորքում։
Նա հաճախ է Թրամփին ուղեկցել իր նստավայր Mar-a-Lago-ում և մասնակցել նրա
միջոցառումներին, օրինակ՝ Չինաստանի և Ճապոնիայի ղեկավարների հետ հանդիպումներին։ Մարալագոյի
անդամ է։ Newsmax-ը Թրամփի նախագահության տարիներին դարձավ պահպանողական լսարանի առաջատար
լրատվամիջոցներից մեկը։
Ռուդին ուղեկցել է Թրամփին Մեծ Բրիտանիա պետական այցի ժամանակ
և մասնակցել է Բուքինգհեմյան պալատում կայացած պետական ընթրիքին։ Հանդիպումներ է ունեցել
Իսրայելի, Ուկրաինայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Ռուդին նաև Բիթ
Քլինթոնի ընկերն է և ժամանակին նաև Քլինթոնին էր ուղեկցում։

Քրիստոֆեր
Ռուդին վարչապետի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ «Նյուզ Մաքս»-ը
հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների
լուսաբանմամբ։ Նա նշել է, որ մեդիա հոլդինգը կարևորում է Հայաստանի կառավարության՝
խաղաղությանն ու կայունությանը միտված քայլերը և պատրաստակամ է տեղեկատվական
ոլորտում արդյունավետ համագործակցության։
Զրուցակիցներն
անդրադարձել են նաև միջազգային տեղեկատվական միջավայրում Հայաստանի ներկայության
ընդլայնման, պետական հաղորդակցության արդյունավետության բարձրացման և
ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության
հնարավորություններին։
Այցը կարևոր էր՝
ընդգծելու նաև Թրամփի շրջապատի աջակցությունը ՀՀ կառավարությանը: Ռուդիի այցով ԱՄՆ
պահպանողական/հանրապետական շրջանակներին լավ ուղերձ է գնում, որ չկա Հայաստանում խնդիր
քրիստոնեական/կրոնական ազատության մասով։ Նաև ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ում նման կարծիքներ
ու տրամադրություններ չկան, հակառակ դեպքում Ռուդին Հայաստան չէր այցելի։
