Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից:


«Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 296-ի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 31.10.2025 թվականին մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- մանրամասնել են դատախազությունից:


Հակոբյանը մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման համար: