Քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանը գրում է.
Մեկդ Սամվել Կարապետյանի ախպոր տղային բացատրեք, որ հայ քրիստոնյաների ու մուսուլմանների միջև որևէ թշնամանք չկա, իսկ արցախյան կոնֆլիկտը չի ունեցել կրոնական երանգներ։
Իսկ ավելի լուրջ՝ ինչի համար է ձեզ պետք քաղաքականությունը, որ առանց բավարար քաղաքական գիտելիքի ու մտածողության մտնում եք այդ դաշտ։
Հասկանալի է, որ Սամվել Կարապետյանը պարտավորություններ ունի իր երկրի (չշփոթեք Հայաստանի հետ՝ այդ մարդու երկիրը Ռուսաստանն է) հանդեպ։ Այդ երկրում միլիարդների կարողություն է ձեռք բերել, իսկ տվյալ երկրի քաղաքական համակարգը այնպիսին է, որ առանց պետական հովանավորչության որևէ մեկը չի կարող հարստանալ, ուր մնաց լինել միլիարդատեր։ Բնականաբար նա պետք է անի այն, ինչ իրեն կպարտադրեն, բայց գոնե այդ ճանապարհին կարելի է օգտագործել որոշակի քաղաքական փորձառություն ունեցող մարդկանց, այլ ոչ թե գաստրոլյորների։