Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու անդամ պետություններին՝ ամուր գործընկերության համար։
Նախարարը նշել է, որ ոլորտային բարեփոխումները ոչ միայն ներքին օրակարգի մաս են, այլև մեր իրավական դաշտը և ինստիտուտները եվրոպական չափանիշներին մոտեցնելու շոշափելի քայլ՝ դրանով իսկ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները, պահպանելով իրավունքի գերակայությունը և ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին․ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ձևաչափերին, ներառյալ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Փուլ II» ծրագրի իրականացման գործընթացին, ինչի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել վերջին փոփոխական տրանշը՝ 5.5 միլիոն եվրոյի չափով,
Սրբուհի Գալյանը ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացված օրենսդրական փոփոխությունները։
Հանդիպման ավարտին նախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկերությունը Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ։
Հանդիպմանը ԵՄ անդամ երկրների դեսպանները հարցեր են ուղղել նախարարին։