Տեղի է ունեցել «ՔՊ» կուսակցության վարչության նիստ. քննարկվել են կուսակցության առաջիկա քաղաքական ժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 



Նոր Նորքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Հովհաննես Վարդանյանի թեկնածությունը։ 



Քննարկվել են Կուսակցության առաջիկա Քաղաքական ժողովի կազմակերպմանն առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական բնույթի հարցեր։