Թվում էր՝ քաղաքական դաշտում էլ այլևս զարմացնել հնարավոր չէ, բայց պարզվում է մեր քաղաքական երկնակամարում նոր Տիգրան Կարապետիչ ունենք՝ Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանը, ով վերջերս ստեղծել և ղեկավարում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։
Պարզվում է Թաթոյանը ուսանողների տոնին ընդառաջ հանդիպումներին մարդ հավաքելու համար iPad-ներ է խաղարկում։
Նշենք, որ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով երիտասարդներին
հրավիրել է ուսանողների միջազգային օրը միասին նշելու։
Թաթոյանը իր գրառման մեջ մասնավորապես նշել էր․ «Օրվա խորհրդով պայմանավորված՝ դասախոսությունից բացի, կլինի
նաև խաղարկություն՝ հնարավորություն շահելու
🎁 4 iPad և 💻 1 notebook, ինչպես
նաև 🏆 խրախուսական այլ մրցանակներ։Սա
ևս մեկ առիթ է ընդգծելու, որ երիտասարդները մեր հասարակության շարժիչ ուժն են, նորարարության,
գաղափարների ու փոփոխության աղբյուրը»։
Հուսանք հաջորդ հանդիպումները
պլանավորելիս Թաթոյանը նման «մոտիվացնող» առաջարկներով հանդես չի գա, օրինակ լոտոյի
տոմսեր բաժանելով։