4-րդ կարգի ցորենը, փոքր խնձորը, կարկուտը խփած ծիրանը առավել օգտակար են, իսկ դուք «թունավոր» և վտանգավոր եք․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.


«Ի գիտություն ցորենագետների՝


ցորենի շուրջ մտացածին աղմուկը բորբոքող և հանրության նյարդերի վրա ազդող չլրագրողներին և չընդդիմադիրներին ասեմ, որ 4-րդ կարգի ցորենը, ինչպես նաև փոքր չափսի խնձորը, կարկուտը խփած ծիրանը և մնացած նման մթերքները, որոնք ներմուծվում են և աճեցվում Հայաստանում, մեր սննդակարգի մաս են և ավելին՝ առավել օգտակար են, քան առաջին կարգինը, իսկ դուք և ձեր հրահրած հիբրիդային պատերազմը «թունավոր» և վտանգավոր եք, ավելին՝ հակացուցված մեր ժողովրդի հոգեկան առողջությանը»: