2014-ին ԱԱԾ-ն ապօրինի հավաքել ու պահել է անձնական տեղեկություններ, սպառնացել ինձ․ ՄԻԵԴ-ը բավարարել է Հրայր Մանուկյանի հայցը

Քաղաքագետ, նախկին լրագրող Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՄԻԵԴ-ը բավարարել է հայցս՝ համարելով, որ ԱԱԾ-ն ապօրինի հավաքել ու պահել է անձնական տեղեկություններ, սպառնացել ինձ՝ այդպիսով խախտելով պետության կողմից անձնական կյանքին չմիջամտելու պահանջը, որն ամրագրված է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հոդվածով։ ՄԻԵԴ-ը համարում է, որ «պետական մարմնի ներկայացուցչի կողմից կոպտորեն արված անօրինական գործողությունները մնացել են անպատասխան հանրային իշխանությունների կողմից և երբևէ չեն հանգեցրել այնպիսի քայլերի, որոնք կապահովեին, որ նման ապօրինի գործողություններ այլևս չկատարվեն (The blatantly unlawful actions undertaken by a State agent had remained unaddressed by the public authorities and had never prompted attempts to ensure that no such unlawful actions would be undertaken again)» :


Մենք նաև դիմել էինք 13-րդ հոդվածի հիմքով (արդյունավետ պաշտպանության միջոցներ), բայց ՄԻԵԴ-ը դա մերժել է՝ գտելով, որ այդ հիմքով բողոքը, ըստ էության, նույնն է, ինչ 8-ինը ու 8-ից առանձին հարց չի բարձրացվում։


Փոխհատուցմանս պահանջը բավարարվել է ամբողջությամբ։


Հիշեցնենք, որ 2014 թվականին ԱԱԾ-ն փորձել էր հավաքագրել  լրագրող Հրայր Մանուկյանին։