Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից. ով կփոխարինի նրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Աննա Ժամակոչյանը ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Ժամակոչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։


Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Քոչարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։