Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:


Այս մասին տեղեկությունը, «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարել են մի խումբ անձինք՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):


Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: