51.4% կքվեարկի Արգիշտի Մեխակյանի, 12.7% Սևակ Խաչատրյանի օգտին

 2025 թվականի նոյեմբերի 5-8-ը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն իրականացրել է սոցիոլոգիական ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով պարզել Վաղարշապատ համայնքի բնակչության քաղաքական դիրքորոշումները՝ ավագանու ընտրություններին ընդառաջ։


Հարցին՝ «Ում կուզենայիք տեսնել Վաղարշապատի համայնքապետի պաշտոնում», հարցվածների

🔹 56.8%-ը նշել է Արգիշտի Մեխակյանին,

🔹 11.2%-ը՝ Սևակ Խաչատրյանին,

🔹 3.1%-ը՝ Խաչիկ Մանուկյանին,

🔹 2.7%-ը՝ Գրիշա Հարությունյանին


Վաղարշապատի բնակչության մեծ մասը բավարարված է ներկայիս համայնքապետի աշխատանքով.

«Որքանո՞վ եք բավարարված Համայնքապետի աշխատանքով» հարցին

35.1%-ը պատասխանել է՝ «շատ բավարարված եմ»,

46.3%-ը՝ «որոշ չափով բավարարված եմ»,

8.1%-ը՝ «այդքան էլ բավարարված չեմ»

5%-ը՝ «բոլորովին բավարարված չեմ»