Շենգավիթի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 12-ին Արտաշիսյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Ձերբակալման ժամանակ նա գրպանից կաշվե պահոց է նետել կայանված բեռնատարի տակ։


Բաժնում 44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով կաթուցիչ, մոխրացած հետքերով գլանակ և դեղահաբեր:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Արտաշիսյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է կաշվե պահոց մարիխուանա տեսակի թմրամիջոցի 3 փաթեթով՝ ընդհանուր 2․61 գրամ քաշով, ինչպես նաև ծալովի դանակ:


Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:


Կատարվում է նախաքննություն: