Վաղարշապատում «Մայր Հայաստան»-ի ամփոփիչ նախընտրական հանրահավաքին մասնակցում է 257 մարդ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Էջմիածնի Անմար կրակի հուշահամալիրի տարածքում ժամը 13:00-ից մեկնարկել էր Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքը:


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 13:33-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 257 մարդ: