Քոչարյանը սրբագրում է Ալիևին՝ վնաս հասցնելով ՀՀ-ին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ զրուցել ենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նարեկ Կարապետյանի հարցազրույցներում տեղ գտած հայտարարությունների, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի մասին։

 

Նա նշեց, որ հետևելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, այդ թվում նաև ձևիստների ղեկավարին, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նրանց ամբողջ խոսքի ուղերձը, կոնտենտը բացարձակապես ՀՀ որևէ քաղաքացու ուղղված չէր։

 

«Ես տեսել և լսել եմ, որ այս երեք քաղաքական գործիչները կամ իրենց քաղաքական գործիչ  համարող անձինք, որոնք այս կամ այն չափով որոշակի դերակատարում են ունեցել Հայաստանի նորանկախ պատմության մեջ իրականում փորձում են դուր գալ կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի։ Եվ ինչպես գիտենք, այնտեղ էլ քաղաքական գործիչների որոշակի քաստինգ է սկսվել և նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր հավատարմությունը, իր հնազանդությունը ցույց տալ կոնկրետ քաղաքական կենտրոնի, քան որևէ կերպ շահել ՀՀ քաղաքացու սիրտը, կամ գուցե համալրել իրենց էլեկտորատը»,- նշեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան