Սևակ Խաչատրյանի ցուցակից Մուշեղ Գրիգորյանը «Հիսունականների եկեղեցու» հոգևոր հովիվ է, բայց Սևակն ու աջակիցները ուրիշներին «աղանդավոր» են ասում

Սևակ Խաչատրյանը, նրան աջակցող քոչարյանական ու պիպոյական խաժամուժը առիթը բաց չեն թողնում սրան-նրան աղանդավոր անվանելու ու Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես գալու, բայց արի ու տես, որ հենց քոչարյանական Սևակ Խաչատրյանի ցուցակում է, որ «Հիսունականների» եկեղեցու հոգևոր հովիվ կա՝ ցուցակի 28-րդ համար Մուշեղ Գրիգորյանը։


 

Մեր խմբագրությունը ոչ մի կերպ չի փորձում թիրախավորել ոչ Գրիգորյանին, ոչ նրա հավատակիցներին, այլ միայն փորձում ենք մատնացույց անել, թե ինչքան երեսպաշտ կարող է լինել քաղաքական թիմը, որն իր ցուցակում ունենա ՀԱԵ-ի կողմից «աղանդ» համարվող եկեղեցու հոգևոր հովիվ, բայց մյուսներին «աղանդավոր» անվանի։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ հարգում ենք յուրաքանչյուրի կրոնական ազատությունն ու հավատքը, բայց ոչ ոմանց երեսպաշտությունը։