Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով՝ նախկին նախագահների համար պատերազմը կամ ոչ խաղաղությունը եղել է իրենց իշխանությունը պահելու ամենակարևոր գործիքը: «Հիմա, երբ իրենց զրկում ես այդ գործիքից, ամեն կերպ փորձում են կառչած մնալ կամ հետ բերել։ Առաջիկայում 2026 թվականի համապետական ընտրություններով պայմանավորված՝ այս մարդիկ ակտիվ են։ Դրանով հանդերձ՝ պետք է փաստել, որ այդ մարդիկ դարձել են Ադրբեջանի վկաները Հայաստանի դեմ ցուցմունք տալու հարցում։ Վերջին ժամանակների իրենց ցանկացած հարցազրույց սուտ մատնություն է ՀՀ-ի դեմ։ Դրանից օգտվում է Ադրբեջանը»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Առաքելյանը հիշեցնում է, որ Ադրբեջանն ուզում է պատերազմը սկսելու
փաստահավաք խումբ ստեղծել: «Համոզված եմ, որ այդ
խմբի առաջին-երկրորդ հորիզոնականներում կլինեն ՀՀ նախկին նախագահներն ու շատ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Էդգար Առաքելյանի դիտարկմամբ՝ բնական է, որ Ռուսաստանն ուզում է իր պրոքսի ուժերով Հայաստանում իշխանություն ունենալ,
բայց երբեմն ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այդ մարդիկ իրենք են ուզում այդպես
խոսել: «Իմ մոտ տպավորություն
է, որ իրենք ինքնադրսևորվում են՝ փորձելով ցույց տալ, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ
են»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան