Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մնացել է երկու օր։ Վաղը լռության օր է, որը հնարավորություն կտա ընտրողին ամփոփելու քարոզարշավի անցած օրերից ստացած տպավորություններն ու վերջնական որոշում կայացնելու՝ առաջադրված 8 քաղաքական ուժերից որն է արժանի կառավարել իր համայնքը առաջիկա տարիներին։
Ինչպես ասում են՝
վաղարշապատցին ընտրելու հարցում առանձնապես երկար մտածելու կարիք ու խնդիր չունի, քանի
որ իր աչքի առաջ է կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի
թեկնածու Արգիշտի Մեխակյանի օրոք կատարված աշխատանքը։ Նաև այն հավակնոտ ծրագիրը, որը թեկնածուն ու ՔՊ-ն հանձն են առել իրագործել
վաղարշապատցու քվեն ստանալու և քաղաքի կառավարումը ստանալու դեպքում։
Եթե նոյեմբերի
16-ին վաղարշապատցին ընտրի Արգիշտի Մեխակյանին, ապա այսպիսով կքվեարկի ոչ թե դատարկ
խոստումների, այլ՝ հիմնանորոգված ու բարեկարգ
փողոցներ ու ճանապարհներ, պուրակներ, մշակույթի տներ ունենալու օգտին։
Կքվեարկի բարեկարգված
բազմաբնակարան շենքեր, շքամուտքեր ու տանիքներ ունենալու օգտին։
Կքվեարկի ներհամայնքային
տրանսպորտի նոր երթուղիներ ունենալու օգտին։
Կքվեարկի բոլոր
բնակավայրերի արտաքին լուսավորման համակարգերը էներգախնայող լուսատուներով արդիականացնելու
օգտին։
Կքվեարկի աղբահանության
բարելավված համակարգ ունենալու օգտին։
Կքվեարկի համայնքում
առևտրային ու սպասարկման կենտրոնների ստեղծման օգտին։
Կքվեարկի բուժամբուլատորիաների
վերանորոգման, առաջնային որակյալ բուժօգնություն
ստանալու օգտին։
Կքվեարկի զարգացած
զբոսաշրջային համայնք ունենալու օգտին։
Կքվեարկի մանկապարտեզների
շենքերի վերանորոգման ու բարեկարգման օգտին, նոր մանկապարտեզներ կառուցելու օգտին։
Կքվեարկի կանաչ
տարածքների ավելացման օգտին։
Կքվեարկի գյուղմթերք
վերամշակող ու արտահանող անհատներին աջակցելու օգտին։
․․․Մի խոսքով, նոյեմբերի 16-ին վաղարշապատցին քվեարկելով
քվեաթերթիկում նշված 7-րդ համարի՝ «Քաղաքացիական
պայմանագրի» օգտին, քվեարկելու է ազնվության, հոգատարության, աշխատանքի օգտին։ Քվեարկելու է իր հոր՝ կյանքը հանուն
այսօրվա ու վաղվա խաղաղ, ապահով, բարեկարգ ու ինքնիշխան Հայաստանի զոհաբերած ազատամարտիկի՝
Մեխակ Մեխակյանի արժանի զավակի օգտին։