Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում սքրինշոթեր է հրապարակել և գրել.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք, նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում ուժգնանում են զանազան տեղեկատվական բնույթի հարձակումները։ Հերթը հասավ Վաղարշապատ համայնքին՝ պայմանավորված ՏԻՄ առաջիկա ընտրություններով։
Վերջին ժամերին բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ (կցում եմ պատկերները), որոնք ուղղված են նախընտրական շրջանում մթնոլորտը պղտորելուն, քաղաքացիներին մոլորեցնելուն։ Եթե նկատեցիք, ուղարկողի համարը հայաստանյան չէ, Ինդոնեզիայի կոդ է։ Մանրուք է, սակայն միշտ պետք է նման մանրուքներին ուշադրություն դարձնել, որպեսզի սադրանքը չհասնի իր արդյունքին։
Տեղեկատվական հիգիենան բոլորիս համար է կարևոր»։