Վաղարշապատ խոշորացված համայնքում մեկնարկել են ավագանու ընտրությունները

Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 8:00-ից մեկնարկել են ավագանու ընտրությունները:

 

 

Ավագանու ընտրություններին մասնակցում է է ութ քաղաքական ուժ, որոնք հանդես են գալիս հետևյալ հերթական համարներով․

 

 

1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),


2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),


3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),


4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),


5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),


6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),


7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),


8․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։

 

Ընդհանուր առմամբ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում բացվել է 47 ընտրատեղամաս։

 

 

Նշենք նաև, որ այսօր Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։