Փայտանյութ տեղափոխող մեքենաների վարորդների ներկայացրած փաստաթղթերը կասկածներ են հարուցել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհների տարբեր հատվածներում ստուգման են ենթարկել փայտանյութ  տեղափոխող տարբեր տրանսպորտային միջոցներ, որոնցից չորս տրանսպորտային միջոցի վարորդները ներկայացրել են փաստացի տեղափոխվող բեռի տեսակին, ծավալին և փոխադրման օրվան չհամապատասխանող փաստաթղթեր, որոնց իսկությունը կասկած է հարուցել։ Այս մասին հայտնում է էկոպարեկային ծառայությունը:


 

Տրապսպորտային միջոցները տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ:


 

Իրականացվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ։