«Հայաքվեն» փորձել է խախտել ընտրական օրենսգրքի պահանջը. Տեղամասում գերազանցվել է դիտորդների թույլատրելի թիվը: Այս մասին հայտնում է Infocom-ը։
Ըստ ընտրական օրենսգրքի՝ յուրաքանչյուր դիտորդական առաքելություն քվեարկության սենյակում իրավունք ունի ունենալ մինչև երկու դիտորդ։
«Հայաքվե» դիտորդական առաքելությունն այս պահանջը պարբերաբար փորձել է խախտել: Մասնավորապես, թիվ 14/8 տեղամասում, որտեղ արդեն գրանցված էին «Հայաքվեի» երկու լիարժեք դիտորդներ, հանձնաժողովի քարտուղարին է մոտեցել կազմակերպության երրորդ անդամը։
Երբ հանձնաժողովը նշել է սահմանված երկու դիտորդների առկայության մասին, երրորդ դիտորդը հայտնել է, որ «շրջիկ է» և մի քանի րոպե մնալուց հետո դուրս է եկել։
Այս դեպքից առաջ «Հայաքվեից» մեկ այլ դիտորդ էր եկել, երբ տեղամասում արդեն երկուսը ներկա էին։ Նա զրուցել էր տեղում գտնվող երկու դիտորդների հետ, մի քանի րոպե մնացել և առանց գրանցվելու հեռացել։