Medianews-ը գրում է․ Օրերս մամուլում լուր տարածվեց, որ Մայր Աթոռի կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը( Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ատենապետությամբ և Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի,Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի,Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի,Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի,Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի,Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայաբի անդամակցությամբ), կոչված էր քննության առնելու վերջին շրջանում մամուլում և համացանցում աղմուկ բարձրացրած Մայր Աթոռի դիվանապատ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութերի հարցը։
Հարգելով հանդերձ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անմեղության կանխավարկածը, խնդրո առարկա տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է ակնարկում, որը խստագույնս դատապարտում են Սուրբ Գիրքը և Կանոնագիրք Հայոցը։
Սակայն Կտրիճ Ներսիսյանը մերժել է հանձնախմբի առաջարկը և խոչնդոտել եպիոկոպոսների աշխատանքը։ Արդյունքում Եպիսկոպոսներն ու հոգևոր դասը հիասթափված են Կտրիճ Ներսիսյանից, և խորը մտահոգությամբ կասկածներ են հայտնում, թե ինչն է կաշկանդում Կտրիճ Ներսիսյանին, որ որևէ քայլ չի կատարվում դիվանապետ Արշակի ծառայությունը կասեցնելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ միմյանց վերաբերյալ ունեն լուրջ կոմպրոմատներ, որոնք էլ միավորում են այս սիամական զույգին։
Ի դեպ, Մայր Աթոռի որոշ շրջանակներում ակնարկում են, որ եթե հանձնախմբի աշխատանքները շարունակվեն խոչնդոտել, շատերը ինքնակամ դուրս կգան հանձնախմբի անդամությունից։