14/4 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել: «Հանրապետություն» կուսակցության վստահված անձ Անի Խաչատրյանը բողոքել է, որ «Մայր Հայաստան» կուսակցության վստահված անձ Արթուր Հարությունյանը տևական ժամանակ է՝ քվեարկության ընթացքում քաղաքացիներին ուղղորդում է: Անի Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահը թույլ է տվել, որ վստահված անձինք անարգել մոտենան քվեախցերին և ուղղորդեն քաղաքացիներին:
«Ինֆոքոմի» հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահն ասաց՝ Անի Խաչատրյանը վրդովվել է, քանի որ վստահված անձը իրեն օգնել է պարկը բռնել, որպեսզի դատարկի աղբամանի թղթերը:
Մինչ այդ այս ընտրատեղամասում «Հայաքվե»-ի դիտորդը գրանցամատյանում արձանագրել էր, որ ավագանու անդամի թեկնածու ընտրողը տեսանկարահանել է իր ընտրության ամբողջ պրոցեսը, իսկ խցիկի մոտ ձեռքով ուղղորդել է մարդկանց: