Ընտրացուցակներում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում դիմեք Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը. ԿԸՀ

ԿԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում է ընտրական ցուցակներում որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում դիմել լիազոր մարմնին՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։


«ՆԳՆ մեր գործընկերներն այսօր ծառայություն են իրականացնում ոչ միայն տարածքային, այլև շրջիկ սպասարկման գրասենյակներում»,- հայտնում են հանձնաժողովից:


Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ: