Մեծամորում էլեկտրամոբիլը բախվել է պատին

Նոյեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Ժամը 04:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Լևոն Ֆ.-ի վարած էլեկտրամոբիլը դեռևս անհայտ հանգամանքներում Մեծամոր քաղաքի շրջանաձև խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին, հայտնում է Shamshyan.com-ը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։


Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 


Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: