Վաղարշապատի 14/37 տեղամասի գրանցամատյանում մի քանի խախտումների արձանագրություններ կան

Վաղարշապատի 14/37 տեղամասի գրանցամատյանում մի քանի խախտումների արձանագրություններ կան եւ մեկն էլ պահանջում է ավելացնել ՔՊ կուսակցության վստահված անձ Նատալի Սինորյանը։

 

Վերջինս նկատեց, որ ինքնասոսնձվող դրոշմանիշը, որը փակցվում է քաղաքացու ընտրած քվեաթերթիկի՝ որպես վավերության նշան, եւ որը գումար արժե, կպել է սեղանին, ինչի մասին հարկավոր է նշում անել գրանցամատյանում։

 

Նախագահը դրոշմանիշերը փակցնող հանձնաժողովականին զգուշացրեց ավելի ուշադիր լինել եւ ասաց, որ դեպքը կարձանագրվի։

 

Ինչ վերաբերում է մյուս խախտումներին՝ գրանցամատյանում տեսնում ենք, որ մի դեպքում «Համահայկական ճակատի» վստահված անձն առանց գրանցվելու տեւական ժամանակ եղել է տեղամասում, մեկ այլ դեպքում անձը քվեարկելուց հետո մոտեցել է ուղեկցորդի դերում, եւ եւս մի դեպք, երբ քվեարկել է տեսողության խնդիր ունեցող տարեց կինը, նրա քվեաթերթիկը մարվել է, եւ նա նորից է քվեարկել։