Ժամը 16։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ. ՆԳՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։


Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքների մասին․


  • Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 51 անձ։
  • Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել է 45 անձ։
  • ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 17 զանգեր։
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 10 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 52 քաղաքացու։