Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 17։00-ի դրությամբ

Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25655 ընտրող։ Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից։


Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր  5,283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15,868 մարդ կամ ընտրողների  22․71%-ը։


Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69,866 է։