Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ի՞նչ էր նշանակում Ալեն Սիմոնյանի՝ «Ակնան իմ հայրենիքն է» հայտարարությունը։ Սերգեյ Սարգսյանի և Նարեկ Մարգարյանի «Լուրջ քասթի» եթերում Սիմոնյանը բացատրել է․ դա չէր նշանակում, թե այնտեղ արմատներ ունի, ինքը երևանցի է։ Ասում է՝ դա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հակադարձումն էր, թե «Աղդամն իմ հայրենիքը չէ»։
«Ինքն ասում էր՝ «Աղդամն իմ հայրենիքը չէ, ինչը նշանակում էր՝ ես պատրաստ եմ դա հանձնել»։ Ես ասում եմ՝ «Չէ, ես պատրաստ չեմ դա հանձնել»,- հայտարարեց Սիմոնյանը։
Հաղորդավար Նարեկ Մարգարյանը նշեց՝ եթե Աղդամի մասին խոսակցություններն ուշացած են, ապա Ստեփանակերտն իսկապես իր հայրենիքն է։