Նոյեմբերի 16-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայկովսկի փողոցի թիվ 11 շենքի բակում տեղադրված ավտոտնակ է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարները: Տարածքը սահմանազատվել է:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է նաև ավտոտնակի հարևանությամբ կայանված Երևանի բնակիչ 81-ամյա Դոնալդ Մ․-ին պատկանող «Citroen C5» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին։
Ոստիկանները ու պարեկները պարզում են ավտոտնակի սեփականատիրոջ ինքնությունը։