Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատում բացարձակ հաղթանակ տարավ

Արգիշտի Մեխակյանը ըստ նախնական հաշվարկների Վաղարշապատում բացարձակ հաղթանակ տարավ։


Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ։


Նախնական տվյալներով հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տվյալներով՝ բոլոր 47 տեղամասերի հաշվարկներով ՔՊ-ն ունի ձայների 48.6 %-ը (14 946)։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է 9788 ձայնով (31.8 %), եռյակը եզրափակում է «Մայր Հայաստանը» 1674 ձայնով (5.4 %):