Վաղարշապատի դասերը. Հաղթում է քաղաքականությունը, ոչ թե` էպատաժն ու քյանդրբազությունը․ Եղոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Վաղարշապատի դասերը.


Հաղթում է քաղաքականությունը, ոչ թե` էպատաժն ու քյանդրբազությունը։


Հաղթում է կողմը, ոչ թե` դեմը։


Հաղթում է որդիական սերը, և ոչ` այն կասկածի տակ դնող, օրվա կուրսով աշխատող, էժան սրբապիղծները։


Այս ամբողջ ընթացքում նախանձել կարելի էր Արգիշտիի նյարդերի ամրությանն ու դիմակայունությանը։


Ապրես շատ, եղբայր։