Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը

Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի ամենամարդաշատ վայրում սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը:


Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով:


Նշենք՝ կալանավորվածները Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ եղբայրներ 42-ամյա Ա. և 34-ամյա Բ. Սոխրաբյանցները: