Նորայր Հակոբյանն ընտրվել է Մասիսի համայնքապետ

Մասիս համայնքի ավագանին նոյեմբերի 17-ին արտահերթ նիստ է գումարել, որի ժամանակ համայնքի ղեկավար է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը:


Հիշեցնենք, Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: