Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Մամուլը գրել էր, որ Այշատ Բայմուրադովային հարկադիր ամուսնացրել են, նա պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, ուներ մանկահասակ երեխա։ Այշատը փախել էր Չեչնիայից և ապաստանել Երևանում։ Հոկտեմբերի 19-ին Երևանի Դեմիրճյան փողոցի վարձով բնակարաններից մեկում Ոստիկանությունը հայտնաբերել էր 23-ամյա Այշատի դիակը։