Երևանը հայտնվել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ ներկայացնելով Condé Nast Traveller-ի հրապարակումը։
Աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների նոր վարկանիշը հրապարակել է JB թվային զվարճանքի հարթակը՝ ուսումնասիրելով անվտանգության մակարդակը, վայրերի խտությունը, գների մատչելիությունը և այցելուների գնահատականները։
Առաջին տեղում Բարսելոնան է, որն ունի 304 բար և պանդոկ, ընդհանուր՝ 636 գիշերային ժամանցի վայր՝ 100 քկմ մակերեսում։ Խմիչքի միջին արժեքն այստեղ մոտ 4.65 դոլար է, իսկ ակումբները հաճախ բաց են մինչև առավոտյան 6-ը։
Երկրորդը Փարիզն է՝ ամենաբարձր խտությամբ ու ամենաթանկ խմիչքներով (8.15 դոլար), որին հետևում են Տոկիոն և Պրահան։
Լավագույն հնգյակը եզրափակում է Թբիլիսին, որն առանձնանում է անվտանգության բարձր մակարդակով և մատչելի գներով։ Ցանկում հատուկ դիրք ունի նաև Բալին, որը ստացել է գիշերային կյանքի ամենաբարձր միջին գնահատականը (4.64), չնայած քիչ վայրեր ունի։
Ամենաէժան խմիչքները եղել են Բուդապեշտում՝ 2.99 դոլար։
Երևանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 33 բար/պանդոկ 100 քկմ տարածքում, 48 գիշերային վայր և 3.40 դոլար միջին խմիչքի գնով։ Քաղաքը ճանաչվել է իր տանիք-բարերով, Wine Street-ով և աշխույժ միջավայրով։
Եվ այսպես՝
2025-ի լավագույն գիշերային քաղաքներն են․
Ամբողջական հոդվածն այստեղ՝ https://www.cntraveller.in/.../the-best-cities-in-the.../