Շնորհակալություն բոլորիդ, որ չտրվեցիք կեղծ, փուչ և հակաժողովրդավարական ուժերի մոլորեցնող խոստումներին. Քլոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակին:


«Սիրելի՛ Վաղարշապատ համայնքի բնակիչներ,


Շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ չտրվեցիք կեղծ, փուչ և հակաժողովրդավարական ուժերի մոլորեցնող խոստումներին և կատարեցիք ձեր գիտակից ու պատասխանատու ընտրությունը։ Այս հաղթանակը ձերն է․ ժողովրդավարության, խաղաղության, հզոր պետության կառուցման և պարզապես երջանիկ ու բարեկեցիկ ապրելու հաղթանակը։


Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին և ՔՊ կուսակցությանը՝ համոզիչ ու փայլուն հաղթանակի համար։


Ժողովրդին չի կարելի խաբել․ ժողովուրդը միշտ անում է իր ընտրությունը՝ հանուն ապագայի»,- գրել է Քլոյանը: