Երեկ երեկոյան այսպիսին էր տրամադրությունը Վաղարշապատի «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբում։ Ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը ստացած 15.298 ձայնով կդառնա համայնքի ղեկավար։
Ընդդիմությունը չկարողացավ կրկնել Գյումրիի սցենարը։
ՔՊ-ն միանձնյա կվերցնի իշխանությունը Վաղարշապատում։
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին,
իրենց քվե տվողներին։
Վաղարշապատի ընտրություններին քաղաքական ուժերը
մոտեցել էին որպես 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախերգանք։ Սա նկատեց նաև
Արայիկ Հարությունյանը՝ արձանագրելով ընդդիմության ջախջախիչ պարտությունը։
Վարչապետը շնորհավորե՞լ է հաղթանակի կապակցությամբ՝
հարցին Մեխակյանը դրական պատասխան տվեց։
Առավոտյան Նիկոլ Փաշինյանը նաև ֆեյսբուքյան իր էջում
անդրադարձավ Վաղարշապատի ընտրություններում իր թիմի տարած հաղթանակին՝ նախ շնորհավորելով բոլոր վաղարշապատցիներին ժողովրդավարական ընտրությունների առիթով։ Ապա
վարչապետը մի քանի արձանագրում է արել և ներողություն խնդրել այն բոլոր սխալների համար,
որ ՔՊ-ն թույլ է տվել Վաղարշապատում։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան