2026-ին ՔՊ-ն մեծ շանսեր ունի լուրջ ձայներ ստանալ

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ զրուցել ենք Վաղարշապատի ընտրությունների, ՔՊ-ի հաղթանակի և առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։


Նա նշեց, որ շատ լավ արդյունքներ էին, ինքն ավելի վատ արդյունքներ էր սպասում այն տեսակետից, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող էր ավելի քիչ թվով ձայներ հավաքել: Սա ցույց է տալիս, որ չի բացառվում՝ 2026 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ նմանատիպ սցենար կրկնվի, և եթե ՔՊ-ն չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, այնուամենայնիվ կկարողանա ձևավորել կառավարություն, որովհետև այդ շեմը չհաղթահարած կուսակցությունների ստացած ձայների հարաբերակցությունը կբաշխվի շեմը հաղթահարածների վրա, և «Քաղաքացիական պայմանագիրը» իր ստացած, ենթադրենք, 47 կամ 48 տոկոս ձայներով կկարողանա պառլամենտում ունենալ տեղերի մեծամասնությունը։  


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորելով ՔՊ-ին և Արգիշտի Մեխակյանին՝ իր  ուղերձում նշել էր. «ՔՊ իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար»։


Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ սա հենց նախերգանք է առ այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն  շատ լուրջ շանսեր ունի միայնակ ստանալու այնքան ձայն, որ կարողանա կառավարություն ձևավորել։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան