Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես հայտնել էին լրատվամիջոցները՝
խուզարկություններ են ընթանում Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր
«Հաղթանակ» դաշինքի անդամների տանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից civic.am-ին հայտնեցին, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում
իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության
դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Նշենք, որ խոսքը գնում է նոր հարուցված քրեական վարույթների
մասին։ «Հաղթանակ» կուսակցության մի շարք անդամների տներում խուզարկություններ են`
կապված ընտրություններում թույլ տրված հանցագործությունների հետ։